Ի՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանան
Աջակցիր «Ա1+»-ինՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են․
Ի՞նչ անել, որ երեխաները հաճախ չհիվանդանան
Երեխաների հաճախ հիվանդացությունը պայմանավորված է ոչ միայն վարակների ազդեցությամբ, այլև կենսակերպային և շրջակա միջավայրի գործոններով։
Կայուն օրակարգ և բավարար քուն
Քնի պակասը նվազեցնում է օրգանիզմի պաշտպանողական կարողությունները և բարձրացնում վարակների նկատմամբ խոցելիությունը։
Ֆիզիկական ակտիվություն և մաքուր օդ
Օրվա ընթացքում շարժումը և բաց տարածքներում գտնվելը նպաստում են շնչառական համակարգի բնական պաշտպանական մեխանիզմների պահպանմանը։
Առողջ տնային միջավայր
Սենյակի ճիշտ ջերմաստիճանը, օդի խոնավությունը և կանոնավոր օդափոխությունը նվազեցնում են հիվանդացության ռիսկը։
Ախտանշանների վաղ հայտնաբերում
Վաղ փուլում ուշադրություն դարձնելը թույլ է տալիս ժամանակին միջամտել և կանխել բարդացումները։
Բուժում՝ մասնագետի խորհրդով
Բուժման ճիշտ մոտեցումը հիմնվում է բժշկական գնահատման և անհատական ցուցումների վրա։
Երեխաների առողջությունը ձևավորվում է կանխարգելիչ, համակարգված մոտեցման շնորհիվ։