A
A
Դավիթ Տոնոյանի գործով դատավոր Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
Աջակցիր «Ա1+»-ինՀակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ Որոշումը հրապարակել է Բարձրագույն դատական խորհուրդը։
Վահե Դոլմազյանը քննում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործը։ Արդարադատության նախարարությունը նրան կարգապահական պատասխանատվություն ենթարկելու միջնորդություն էր ներկայացրել։
Ըստ նախարարության՝ դատավորը կայացրել էր ոչ իրավաչափ որոշում, երբ կալանքի տակ գտնվող Տոնոյանի մասնակցությունն ԱԺ 2020 թ․ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի նիստին թույլատրել էր կազմակերպել առանց ձեռնաշղթաների կիրառման, և երբ սահմանել էր ՔԿՀ վերադարձի ժամկետ, ընդ որում՝ երկար և անընդունելի, ինչի լիազորությունը դատավորը չուներ, պետք է նշեր՝ վերադարձնել ՔԿՀ նիստի ավարտից հետո՝ անհապաղ։