Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավթաշենի կամուրջ
A A
Պաշտոնական

Ցանկացել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից

Օգոստոսի 4-ին, ժամը 07:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը:
 
Փրկարարների և պարեկների համատեղ ուժերով կանխվել է Մ. Օ.-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության փորձը. հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
 
Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք: