A
A
Սեպտեմբերի 15–ից դեկտեմբերի 15–ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ–ում սեպտեմբերի 15–ից դեկտեմբերի 15–ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ: