Բացել լրահոսը Փակել լրահոսը
default (1)
A A
Հասարակություն

Սևանի ափամերձ տարածքում կայանված «Nissan Rogue»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հուլիսի 29-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում, տեղեկություններ են ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 19 կմ հատվածում` Սևանա լճի ափամերձ տարածքում, ավտոմեքենայի մեջ դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Կայքի փոխանցմամբ, տեղում ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստատեղին էլ՝ վարորդի դին, պարանոցին էլ ինչ-որ կասկածելի գոտի գցած։  Այս պահին տեղում աշխատում են քննիչներն ու փորձաքրեագետները։

Դեպքի փաստով «սպանություն» (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ տղամարդը մահացել է 2 կամ 3 օր առաջ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Կայքի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 45-ամյա Արտակ Մ.-ն է։