Բացել լրահոսը Փակել լրահոսը
screenshot_2024_07_29_143744.thumb
A A
Հասարակություն

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել ամուսիններին․ նրանք տեղում մահացել են

Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում  «Mercedes»  մակնիշի բեռնատարը Աճառյան փողոցում, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ վարերթի է ենթարկել 3 հետիոտնի, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներից 2-ը տեղում մահացել են, 1-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է 2 հետիոտնի մահը, իսկ մյուսին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քերական վարույթ, որտեղ էլ պարզվելու են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։Դեպքի վայրում հավաքվածները  նշում էին, որ մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորը նրանց որդին է։