Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capddture
A A
Քաղաքականություն

Ադրբեջանը մտադիր է ՄՕԿ բողոք ներկայացնել՝ կապված Հայաստանի մասին ֆրանսիացի հաղորդավարի խոսքերի հետ

Ադրբեջանը պատրաստվում է բողոք ներկայացնել Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ կապված Հայաստանի մասին ֆրանսիացի հաղորդավարի խոսքերի հետ։

Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակից թիմերի շքերթում երբ Սենայով անցել են հայ մարզիկները, France-2 հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում ասել է. - «Հայերն իհարկե մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտիկ երկիր է»։

«Անցած տարին սգո տարի էր Հայաստանի համար, որը հանգեցրեց Ղարաբաղի կորստին, այն անցավ ադրբեջական բանակի ձեռքը», - հաղորդավարի ենթադրյալ խոսքերն է մեջբերում ադրբեջանական APA գործակալությունը՝ առանց պատրաստվող բողոքի մասին պաշտոնական հղումներ տալու։