Օրացույց․ 27-ը հուլիսի․ Արշակ Սադոյանի նյարդերը տեղի են տալիս.նա գրավում է ամբիոնը ու մնում այնտեղ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1995-ի այս օրը գումարվեց Ազգային Ժողովի առաջին գումարման առաջին նիստը։ Խորհրդարան էր անցել 190 մարդ։ Սակայն առաջին նիստին մասնակցում էր 154 պատգամավոր։ Խորհրդանում ներկայացված էին Հայաստանի բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը Դաշնակցությունից բացի։ Վերջինիս գործունեությունը կես տարի առաջ կասեցրել էր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Դրո» ահաբեկչական կառույցի հետ կուսակցությանը վերագրվող կապի պատճառով։ Խորհրդարանի նախագահ է ընտրվում Տեր-Պետրոսյանի կողմնակից Բաբկեն Արարքցյանը «Այս խորհրդարանի գլխավոր խնդիրը լինելու է այն, որպեսզի ամեն ինչ համապատասխանեցվի Սահմանադրությունը եւ այն օրենսդրական բազան, որ այսօր կա»։
Ի դեպ, նույն օրը խորհրդարանը նաեւ հաստատեց կառավարության կազմը, որում վարչապետի պաշտոնը վստահված էր երիտասարդ ռեֆորմիստ Հրանտ Բագրատյանին։
«Զզվել եմ մանր խորամանկություններից, որոնք միշտ անում են նախագահողները», ասում է Շավարշ Քոչարյանը։ 1998-ի այս օրը Ռոբերտ Քոչարյանին առընթեր սահմանադրական փոփոխությունների նիստում հերթական անգամ բախվում են հանձնաժողովի անդամ, ԱԺՄ անդամ Շավարշ Քոչարյանը եւ հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը։ Շավարշ Քոչարյանը կողմնակից է խորհրդարանական կառավարման։ Պարույր Հայրիկյանը նրան հիշեցնում է, թե ում առընթեր է հանձնաժողովը «Այս հանձնաժողովը կոչվում է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, եւ մեկնումեկը գալիս ասում է՝ իսկ ես ուզում էի նոր Սահմանադրություն գրել։ Բարի, էդ իրավունքը ամեն ոք ունի, կարելի է նոր Սահմանադրություն գրել, բայց դա պետք է անել ուրիշ տեղ»։
1999-ի այս օրը Ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահի շենքի դիմաց կանգնեցվեց Արամ Խաչատրյանը բրոնզե արձանը։ Այս աշխատանքը դեռ 1979-ին էր հաղթել կոմպոզիտորին նվիրված արձանների մրցույթում, սակայն փողի բացակայության պատճառով մինչեւ վերջերս քանդակը չէր դառնում արձան։ Դարձավ եւ տեղիք տվեց դժգոհությունների, ոմանք ասում էին, որ սա Արամ Խաչատրյանը չէ, մյուսներն ասում էին՝ դա արձանի տեղ չէ. «Ես ցանկացել եմ այդ ամենը, նրա երաժշտության էությունը ստեղծել, օգտագործելով կենաց ծառը եւ նրա երաժշտության ռիթմն եմ ուզեցել արտահայտել»։
Բյուջեում տարբեր տվյալներով 13-ից 20 միլիարդ դրամի ճեղքվածք կա եւ խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահը 1999-ի հուլիսի 27-ին ասում է, որ կառավարությունն առաջարկում է ճեղքվածքը փակել ծխախոտի եւ բենզինի ակցիզային հարկի բարձացումով։Կառավարությունը կկրճատի այդ ոլորտների գերշահույթը եւ կկարողանա թոշակ վճարել. «Մեր նման երկրները, երբ որ ամեն մի թոշակառուին 3 հազար դրամ ենք տալիս եւ ամեն մի հազար դրամը հաշիվ է, անթույլատրելի է, որոշ քանակ 5-6 տոկոս մարդիկ, գերշահույթ ստանան էդ չքավոր խավից»։
Փողոցային առեւտուրը փակելու մասին քաղաքապետարանի հրամանը շարունակում է փողոց դուրս բերել ապրուստի միջոցից զրկված առեւտրականներին։ Նրանք արդեն փողոց են փակում Հետո կանայք գրոհում են քաղաքապետարանի պաշտոնյայի վրա, որը չի զլանում ընդունել մարտահրավերը.
Այս օրը Ամերիկայից Երեւան է վերադառնում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։Օդանավակայանում նա լրագրողներին ասում է, որ հայ-ամերիկյան ռազմական հարաբերություններին խանգարում է ԱՄՆ Կոնգրեսի 907 բանաձեւը, որն Ադրբեջանի դեմ է, սակայն քաղաքական առումով խոչընդոտում է հայ-ամերիկյան ռազմական հարաբերություններին «Հայ-ամերիկյան ռազմական հարաբերությունը նույնիսկ դեռեւս չի սկսել, իսկ ռուսների հետ մենք բավականին խորացել ենք։ Էստեղ նույնիսկ համեմատության եզր չկա»։
2000 թվականի այս օրն Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման նախագիծը։ Գեղամյանը տագնապած է՝ եթե Ռուսաստանին չեք վաճառում, Հայաստանը կկտրվի իր ռազմավարական գործընկերոջից «Իսկ ի՞նչ, կարծում եք՝ օր օրի թափ հավաքող Ռուսաստանը սա կների՞։ Ամենեւին»։
Բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մասին օրինագծի քննարկումները բացահայտում են այդ ոլորտում կոռումպացվածության մակարդակը։ Սակայն 2000 թվականի այս օրվա դրությամբ այդ ամենի մասին ի՞նչ գիտեն պատգամավորները 2001-ի նույն օրը արտահիրթ նիստով Բաշխիչ ցանցերը սեփականաշնորհումը քվեարկվում է եւս մեկ անգամ։
Ազգային Ժողովի նախագահը չի նկատում, թե ինչպես են հանրապետականները քվեարկում իրենց գործընկերների փոխարեն Այս քվեարկությունից հետո ընդդինությանը հաջողվում է տապալել ցանցերին առնչվող մեկ այլ քվեարկություն, իշխանությանը պակասում է երկու ձայն, սակայն այստեղ փրկօղակի դերում հանդես է գալիս Գուրգեն Արսենյանը եւ էլի մեկը։ Արշակ Սադոյանի նյարդերը տեղի են տալիս։ Նա գրավում է ամբիոնը ու մնում այնտեղ Նույն օրը հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալ Կարեն Հունանյանը դատարանին միջնորդում է իրեն Ազգային Անվտանգության մեկուսարանից տեղափոխել այլ մեկուսարան։ Սա զարմացնում է նույնիսկ նրա եղբորը՝ Նաիրիին։ Միջնորդությունը Կարեն Հունանյանը բացատրում է նրանով, որ ԱԱԾ մեկուսարանում իրեն սպառնում են կախել։ Նրա փաստաբանը հակադրվում է՝ ինչ-որ չի հիշում, որ Հունանյանը բողոքի ճնշումներից, նա հավանաբար մեկուսարանում շատ մենակ է զգում իրեն եւ հոգեբանի կարիք ունի։ 2012-ի հուլիսի 27-ի դրությամբ Հայաստանում շահագործվում է 499 հանքավայր Մասնագետները սա համարում են աղետ թե էկոհամակարգի եւ թե ամբողջ հանրապետության համար