A
A
Ղազախստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը.զինվորական ծառայությունից խուսափած անձը հանձնվել է Հայաստանին
Աջակցիր «Ա1+»-ինՂազախստանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Չ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին:
Հ.Չ.-ն մեղադրվում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար:
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Հ.Չ.-ի տեղափոխումը Երևան:
Հանրային կապերի բաժին