Բացել լրահոսը Փակել լրահոսը
74
A A
Հասարակություն

Մահացել է օպերային երգչուհի, մեներգչուհի Աննա Նշանյանը

ԱՄՆ-ում կյանքից անժամանակ հեռացել է օպերային երգչուհի, մեներգչուհի Աննա Նշանյանը, ով իր բազմամյա գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի կյանքում։
 
Այս մասին հայտնում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից:
 
Աննա Նշանյանը Թատրոնում սկսել է աշխատել 1959 թվականից՝ հանդես գալով բազմաթիվ օպերային դերերգերով` Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Իշխանուհի Աննա), Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Շուշան), «Անուշ» (Անուշ), Տ. Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա), Վերդիի «Տրավիատա» (Վիոլետա), Վերդիի «Օթելլո» (Դեզդեմոնա) եւ այլն:
 
Երգչուհին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, ինչպես նաեւ պարգեւատրվել ԽՍՀՄ շնորհակալագրական պատվոգրով եւ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
 
1980թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է համերգային գործունեությունը եւ արժանացել մի շարք ամերիկյան պարգեւների, այդ թվում` «Famous Opera Singer» կոչման:
 
«Թատրոնի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում սիրելի երգչուհու հարազատներին եւ մտերիմներին», - հայտնում են թատրոնից: