ՌԴ քաղաքացուն առևանգել են, տարել Ծաղկաձորի հյուրանոցներից մեկը և հարազատներից 650.000 դոլար պահանջել
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանում։ Հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և Ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանում առևանգել են ՌԴ քաղաքացու և նրանից պահանջել խոշոր չափի գումար։
Ըստ այդ տեղեկությունների՝ առևանգվածը ՌԴ քաղաքացի, 32-ամյա Սերգեյ Ֆեռովն է, ով կատարվածի մասին հեռախոսով հաղորդագրություններ է ուղարկել իր ընկերոջը՝ ՌԴ քաղաքացի Վ․ Ռուդնիցկինին։
Ոստիկանները պարզել են, որ Երևան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկից «Lexus» մակնիշի ավտոմեքենայով առևանգել են Ս․ Ֆեռովին, տարել Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկը և բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են, որպեսզի նա իրենց փոխանցի 650 հազար ԱՄՆ դոլար։
Ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները հայտնաբերել են Ս․ Ֆեռովին, ով հայտնել է որոշ մանրամասներ, ինչից հետո ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, Ծաղկաձոր քաղաքում Ս․ Ֆեռովին ապօրինի պահելու համար բռնել են Վրաստանի քաղաքացի 22-ամյա Նիկոլոզի Ատաշովին և ՀՀ քաղաքացի, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Գևորգ Ս․-ին։Գ․ Շամշյանի տեղեկություններով, նրանք հայտնաբերվել են «Թեղենիս» հյուրանոցային համալիրում, որտեղից էլ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին։Նրանց հետ եղել է 1 հոգի ևս՝ Կոտայքի մարզի բնակիչ, 40-ամյա Արթուր Մ․-ն։Ոստիկանները պարզել են, որ առևանգվածին ռեստորանային համալիրից խաբել, նստեցրել են Գևորգ Ս․-ի «Lexus» մակնիշի ավտոմեքենան՝ Մարտունի քաղաք գնալու համար։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Ն․ Ատաշովին հայտնաբերելու ուղղությամբ։Դեպքի փաստով Ոստիկանության Հրազդանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Գևորգ Ս․-ի և Արթուր Մ․-ի հետ միասին ներկայացվել են են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ ՀՀ քր. օր.-ի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 335 հոդ. 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ Գևորգ Ս․-ն և Արթուր Մ․-ն ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության Հրազդանի բաժնի ձերբակալվածների պահման վայր։