Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ
A A
Պաշտոնական

Սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ

ՀՈՒԼԻՍԻ 23-28
 
Երևանում հուլիսի 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 24-ին, 25-ին և 26-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
 
Հուլիսի 27-ին երեկոյան ժամերին, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-23մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։
 
Մարզերում հուլիսի 23-ի և 24-ի ցերեկը, 25-ին և 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 28-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
 
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։