«Հանքարդյունաբերությունը, անկախ ամեն տեսակ դժվարություններից, շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը»
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ավանդաբար հուլիսի երրորդ կիրակին նշվում է որպես հանքագործների և մետալուրգների մասնագիտական օր:
Այն հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս գնահատել կատարված աշխատանքն ու մեծարել այն նվիրումը, որով ոլորտի ներկայացուցիչներն իրականացնում են իրենց դժվարին առաքելությունը:
Սիրելի՛ հանքագործներ և մետալուրգներ, Ձեր բարդ, պատասխանատու և նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ հանքարդյունաբերությունը համարվում է Հայաստանի տնտեսության առանցքային և հիմնական ոլորտներից մեկը մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման ճանապարհին։
Այսօր ոլորտն ապահովում է մեր երկիր հազարավոր քաղաքացիների զբաղվածությունը, ովքեր իրենց գործի նվիրյալն են, և որոնց քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ հանքարդյունաբերությունը, անկախ ամեն տեսակ դժվարություններից, շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը:
Շնորհավորում եմ ոլորտի բոլոր մասնագետներին և բազմավաստակ վետերաններին մասնագիտական տոնի առթիվ։
Մաղթում եմ առողջություն և նորանոր հաջողություններ Ձեզ և Ձեր ընտանիքներին»: