A
A
Անհայտ ծագման ջուրը հոսում է Աթոյան փողոցի երկայնքով` ասֆալտի վրա բացված փոքր գեյզերներից․ ավագանու անդամ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել. ինչպես ժողովուրդն է ասում` «Արտը խախուտ, մահանեն` կարկուտ», գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Մելիքյանը:
«Այս ջրհեղեղի հետ անձրևը կապ չունի. անհայտ ծագման ջուրը հոսում է Աթոյան փողոցի երկայնքով` ասֆալտի վրա բացված փոքր գեյզերներից (ամենայն հավանականությամբ, խողովակ է պայթել...)։ «Վեոլիա ջուր» ընկերությունից եկել և ասել են, որ խնդիրն իրենց գործառույթների մեջ չէ, իսկ համատիրությունից ու թաղապետարանից անգամ չեն էլ ժամանել։
Նույն տարածքի մյուս խնդիրը վնասված կոյուղագիծն է, որի ջրերն ու գարշահոտությունը շուրջ երկու ամիս է` «վայելում» են Աթոյան փողոցի բնակիչները։ Իսկ անձրևներն ընդամենն ավելի ակնառու են դարձնում քաղաքային «իշխանությունների» անգործությունն ու անգրագետ կառավարումը...», - ահազանգում է նա։