Բացել լրահոսը Փակել լրահոսը
ոստիկան
A A
Հասարակություն

Կոտայքի բաժին է բերման ենթարկվել օտարերկրացի, որը կրակոցներ է արձակել ու ու վնասվածքներ պատճառել և՛ իրեն, և՛ ոստիկանության 2 աշխատակցի

Գիշերը` 0050–ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին է բերման ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, որը կրակոցներ է արձակել ու ու վնասվածքներ պատճառել և՛ իրեն, և՛ ոստիկանության 2 աշխատակցի։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
 
«Նախնական տեղեկություններով` քաղաքացին ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել ինքնավնասում կատարելու համար։ Նա վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել: Արդյունքում հրազենային վնասվածքներ են ստացել օտարերկրացին ու ոստիկանության 2 ծառայող»,– տեղեկացրեց Սարգսյանը:
 
Ըստ մեր ունեցած տեղեկությունների` տվյալ անձը Իրաքի քաղաքացի է։
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նախաձեռնվել է ծառայողական քննություն։