Բացել լրահոսը Փակել լրահոսը
85
A A
Հասարակություն

Մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, մարզուհի 21-ամյա Ալիսա Ասոյանը

Մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, մարզուհի  21-ամյա Ալիսա Ասոյանը։

Այդ մասին հայտնում են Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայից։

«Խորին ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, մարզուհի Ալիսա Ասոյանը: Ալիսան 21 տարեկան էր, Հայաստանի երիտասարդական եւ մեծահասակների առաջնությունների բազմակի չեմպիոն, ֆեդերացիայի լավագույն մրցավարներից։

Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 20-ին՝ ժամը 17:00-ից Կարմիր բլուր սգո սրահում, հասցեն ` ք. Երեւան, Չարբախ, Շիրակի 74/1:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ողջ անձնակազմը վշտակցում է Ալիսա Ասոյանի ընտանիքին եւ հարազատներին», - նշված է հաղորդագրության մեջ։