Բացել լրահոսը Փակել լրահոսը
լոլիկ
A A
Տնտեսություն Հասարակություն

Ոչ թե արգելել են, այլ խնդրել դադարեցնել մի շարք արտադրողների մատակարարումները. Ռոսսելխոզնադզորը` հայկական լոլիկի և խնձորի մասին․ SputnikԱրմենիա

Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ չի մտցրել հայկական պտուղ–բանջարեղենի համար, բայց հայկական կողմին խնդրել է դադարեցնել մի շարք արտադրողների մատակարարումները, որոնք բազմակի խախտումներ են թույլ տվել։ Այս մասին հայտնում են գերատեսչությունից` պատասխանելով SputnikԱրմենիայի հարցմանը։

 

Ավելի վաղ հայաստանյան ԶԼՄ-ներում հրապարակվել էր Ռոսսելխոզնադզորի՝ հուլիսի 4-ի նամակի լուսապատճենը, որում նշված էր, որ Ռուսաստան ներկրվող հայկական լոլիկի և խնձորի խմբաքանակներում հայտնաբերվել է պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակը գերազանցելու 8 դեպք, և այդ պատճառով ժամանակավորապես դադարեցվել է 16 ընկերության արտադրանքի ներմուծումը։ Ռոսսելխոզնադզորից հստակեցնում են, որ ավելի վաղ հայ գործընկերներին տեղեկություն են ուղարկել ևս 80 անհամապատասխանության մասին:

 

Ռուսաստանյան գերատեսչությունն այս հարցով կապի մեջ է հայ գործընկերների հետ։ Հուլիսի 23-ին նախատեսված են բանակցություններ Ռոսսելխոզնադզորի և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարների տեղակալների մակարդակով: Տեսչական մարմինն այսօր հայտարարել է, որ պայմանավորվել Է առցանց խորհրդատվություններ անցկացնել Ռոսսելխոզնադզորի հետ։