A
A
ՇՄ Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորությամբ քննարկվել են գորշ արջերի բնակավայրեր ներթափանցման հիմնախնդիրները
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի ուսումնասիրման, առաջացած խնդիրների վերհանման, դրանց լուծման ուղիների մշակման և իրականացման գործընթացների համակարգման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը՝ քննարկելու վերջին շրջանում գորշ արջերի առնաձնյակների վարքի ուսումնասիրությունների և առանձին բնակավայրերի բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակները։
Ողջունելով գործընկերներին, նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը տեղեկացրել է, որ գորշ արջերի բնակավայրեր ներթափանցման խնդիրը շարունակում է մնալ Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում․ շարւնակվում են կենդանիների վարքի ուսումնասիրությունները, տնտեսություններին հասցված վնասի հաշվարկները, ուսումնասիրվում է նաև խնդրի լուծման միջազգային փորձը։
Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի գիտաշխատող Անդրանիկ Գյոնջյանը ներկայացրել է վերջին տարիներին գրանցված հարձակումների վերաբերյալ ամփոփ թվային տվյալներ՝ հարձակումների արեալները, ժամանակահատվածը, հասցված վնասի չափը։
Հիշեցնենք, որ որպես արջերի կողմից տնային տնտեսությունների վրա հարձակումների խնդրին միջնաժամկետ լուծում նախարարության կողմից Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին և Հերմոն բնակավայրերում տեղադրվել են էլեկտրական հովիվներ։
Հանդիպման մասնակիցների կողմից ներկայացվել են խնդրի լուծման առաջարկներ։ Նախարարի տեղակալ Արամ Մկրտչյանը գործընկերներին տեղեկացրել է, որ կքննարկվի նաև ուսումնասիրությունները շարունակելու և ավելի երկարատև ժամանակահատվածում կենդանիների վարքն ուսումնասիրելու առաջարկը։