Ջրից էժան կաթ արտադրողները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Վառելիքը թանկ առնում են, խոտը կարկուտը տվեց, հիմա խոտ չկա: Ո՞նց են ապրելու մարդիկ: Էդ մի կաթով են ապրում, էդ էլ ջրի գին ա», — ասում Պրիվոլոնյե գյուղի բնակիչներից մեկը:
Տաշիր համայնքի Պրիվոլնոյե գյուղի ֆերմերները վրդովված են. կաթը 130 դրամով են վաճառում վերամշակող՝ Աշտարակ կաթ ընկերությանը: Շուկայում մթերքի ընդհանուր գնաճ է եղել, թանկացել է նաև կաթնամթերքը: Իսկ ինչո՞ւ այս գնաճը չի ազդել կաթի մթերման գներին, հարց են բարձրացնում գյուղացիները:
«Էս է խոտհնձի շրջան է, վառելիքը թանկ է: Որ հաշվես, պրեսին ես փող տալիս, բանվորին ես փող տալիս: Արդյունքում մեր տանջանքն ա մնում», ասում է Պրիվոլնոյեի բնակիչ Նելլին:
Գյուղացիներն ասում են՝ ինչքան բողոքում են, կաթի գինն այնքան նվազում է: Մի ժամանակ, եթե կաթը ջրի գին էր, ապա հիմա մեկ լիտր կաթի գնով անգամ կես լիտր ջուր չես կարող գնել:
«10 տուփ լուցկի կառնենք, ուրիշ ոչինչ: Ամեն ինչ թանկացրին: Կոֆեն հանեցի 4000՝ կիլոգրամը, բայց մեր տանջանքը գին չունի»,-ասում է Պրիվոլնոյեի բնակիչՆազիկ Մանուկյանը:
Անկյուն+3 հ/ը