Բացել լրահոսը Փակել լրահոսը
dog
A A
Հասարակություն

Ոսկեհասկում շունը կծել է 5 հոգու, 5-ամյա երեխայի վիճակը ծանր է․ Առավոտ

Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել ու կծել է հինգ հոգու, այդ թվում՝ 5-ամյա երեխայի։

Երեխան նախ տեղափոխվել է Գյումրու ԲԿ, ապա՝ Երևան։

Ինչպես Aravot.am-ին փոխանցեց  Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, 5 տարեկան երեխայի վիճակը ծանր է․ ունի դեմքի բազմաթիվ պատառոտված վերքեր։

1963 թվականին ծնված Ն․ Բ․-ի մոտ առկա են դաստակի և ձախ նախաբազկի շան կծած բազմաթիվ սալջարդ վերքեր, 1999 թ․-ին ծնված Բ․Ռ․-ի մոտ դաստակի չորս մատի ափային մակերեսում շան կծած պատառոտված վերք, 1968 թվականին ծնված Բ․ Ք․-ի մոտ  զույգ վերջույթների շան կծած սալջարդ վերքեր։ 

1982 թվականին ծնված կնոջ մոտ մարմնի տարբեր մասերում շան կծած բազմաթիվ սալջարդ վերքեր կան։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում