A
A
Ինչ տուգանք է սպասվում ապօրինի ձուկ որսալու դեպքում
Աջակցիր «Ա1+»-ինԻՐԱԶԵԿՈՒՄ
2024 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-130-Ն օրենքը համաձայն որի՝ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88-րդ հոդվածում կատարվել են փոփոխություններ, իսկ 89-րդ, 162-րդ հոդվածներում լրացումներ:
1. Կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում.
խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, որը կատարվել է սիգ ձկնատեսակի նկատմամբ՝ առաջացնում է տուգանքի նշանակում.
3. Սևանա լճում ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցներով արդյունագործական որսի համար ստեղծված կամ նախատեսված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից մուտք և ելք իրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200.000 ՀՀ դրամի չափով։
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը որսի թույլտվության ժամանակահատվածում առաջացնում է տուգանքի նշանակում՝ 500.000 ՀՀ դրամի չափով։
• 1-ին մասով սահմանված արարքը այն է ձուկ կամ ջրային այլ կենդանի ապօրինի որսալը կամ ձուկ, ջրային այլ կենդանի կամ ջրային բույս ապօրինի արդյունահանելը, որը կատարվել է սիգ ձկնատեսակի կամ սիգ ձկնատեսակի ձկնկիթի նկատմամբ մանր չափի գույքային վնաս պատճառելով՝
1) առանց համապատասխան թույլտվության կամ
2) դրա որսի կամ արդյունահանման համար արգելված ժամանակ կամ
3) արգելված վայրում կամ
4) արգելված գործիքներով, միջոցներով կամ եղանակներով՝ առաջացնում է տուգանքի նշանակում
• Նույն հոդվածի 2-րդ մասի իմաստով՝ մանր չափ է համարվում մինչև 150.000 ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։
• «Ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը, որը կատարվել է սիգ ձկնատեսակի կամ սիգ ձկնատեսակի ձկնկիթի նկատմամբ՝ առաջացնում է տուգանքի նշանակում.
• Վերը նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում.
առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների կամ կենդանիների կամ դրանց արգասիքների բռնագրավմամբ կամ առանց դրա: