Բացել լրահոսը Փակել լրահոսը
Caxxpture
A A
Քաղաքականություն

Թրամփին կրակողը գրանցված է եղել որպես հանրապետական

Դաշնային հետաքննությունների բյուրոն հրապարակել է Դոնալդ Թրամփի վրա ենթադրյալ կրակողի անունը՝ նա 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուկսն է, հայտնում է RFE/RL-ը։ Նա բնակվում էր Փենսիլվանիայի Բեթել Պարկ քաղաքում, որը 70 կիլոմետր է հեռու Բաթլերից, որտեղ կրակել էր Թրամփի վրա։

CNN-ը հաղորդել է, որ Քրուկսը հանրապետական է, բայց 2021 թվականին փոքր նվիրատվություն էր արել դեմոկրատներին։

Միջադեպը հետաքննվում է որպես մահափորձ։

Թրամփի վրա կրակոց արձակվել է նախընտրական հավաքից ավելի քան 100 մետր հեռավորության վրա գտնվող շինության տանիքից։ Նրա կրակոցներից հավաքի մասնակիցներից մեկը զոհվել է, ևս երկու մեծահասակ տղամարդ ծանր վիրավորվել են։ Անվտանգության ծառայության աշխատակիցները չեզոքացրել են կրակողին։ Սոցցանցերում տարածված տեսանյութում շենքի տանիքին մի մարմին է երևում։ Ականջից վիրավորված Թրամփը հիվանդանոցից դուրս գրվելով գնացել է Նյու Ջերսիի իր տուն։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը:

«Ուրախ եմ լսել, որ նա ապահով է և իրեն լավ է զգում: Ես աղոթում եմ նրա և նրա ընտանիքի համար։ Ջիլը և ես երախտապարտ ենք Գաղտնի ծառայությանը նրան փրկելու համար: Ամերիկայում նման բռնության համար տեղ չկա։ Մեր ազգը պետք է միավորվի սա դատապարտելու համար»,- իր ուղերձում ասել է Բայդենը։