Բացել լրահոսը Փակել լրահոսը
-54
A A
Հասարակություն

Գնել Սանոսյանն ու Իրանի դեսպանն անհրաժեշտ են համարում Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հայտնում է ՏԿԵ-ն։
Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընտրվելու կապակցությամբ:
 
Նախարար Սանոսյանը վերահաստատել է պատրաստակամությունը շարունակել բազմաոլորտ համագործակցությունը և խորացնել համագործակցությունն այլ ուղղություններով:
 
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ճանապարհաշինության, էներգետիկ և այլ ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։
 
Ընդգծվել է հատկապես Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը:
Քննարկվել են երկկրողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։