Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբեն Ռուբինյան
A A
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանի փոխարեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին կմասնակցի Ռուբեն Ռուբինյանը

 Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի փոխարեն Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովին կմասնակցի ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։

«ԱԺ արտահերթ նիստերով պայմանավորված՝ Ալեն Սիմոնյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ։ Նրա փոխարեն վեհաժողովին կմասնակցի ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը»,- տեղեկացրել է Հարությունյանը։