Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Այրվել է ավտոմեքենա

 
Հուլիսի 9-ին, ժամը 12։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում այրվում է ավտոմեքենա։
 
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Lexus» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Գ․)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։50-ին, մարվել՝ 13։03-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը ավտոմեքենան կայանել է նշված վայրում, իջել է, և ընկերոջ հետ զրույցի է բռնվել, երբ նկատել է, որ ավտոմեքենան այրվում է:

Ավտոմեքենայում է եղել նաև նրա կինը, ում վաորրդը կարողացել է արագ դուրս բերել ավտոմեքենայից:

Տեղում ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողներն ու պարեկները պարզել են, որ վարորդը եղել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 76-ամյա Արա Գրիգորյանը: