Բացել լրահոսը Փակել լրահոսը
450229472_867142178778756_2558027098968956523_n
A A
Քաղաքականություն

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը ժամանել է Երևան

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը ժամանել է Երևան, ինչի մասին հայտնել է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ այցի ընթացքում նա կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և գործարար ոլորտի առաջնորդների հետ:

«Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հաստատակամ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական դիմակայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», - ասված է հաղորդագրության մեջ։