Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պուտին
A A
Քաղաքականություն

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մասուդ Փեզեշքիանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել պետական ​​պատասխանատու պաշտոնում»,- ասված է հաղորդագրությունում։