Բացել լրահոսը Փակել լրահոսը
77
A A
Հասարակություն

Հիմնանորոգվում է Երնջատափ - Շողակն ավտոճանապարհը

Հիմնանորոգվում է Տ-1-62, /Հ-4/ - Երնջատափ - Շողակն ավտոճանապարհի կմ0+000-կմ3+400 հատվածը։ 3.4կմ երկարությամբ ճանապարհը գտնվում է Արագածոտնի մարզում և միմյանց է կապում Երնջատափ ու Շողակն բնակավայրերը։
 
Հողային աշխատանքներն ավարտական փուլում են։ Կառուցվում են մայթերը‚ տեղադրվել են ջրթող վաքերը‚ կատարվում են ճանապարհի կոնստրուկտիվ շերտերի տեղադրման աշխատանքները։ Որոշ հատվածներում իրականացվում է ասֆալտապատում։ Վերանորոգվում է նաև ճանապարհին առկա քայքայված կամուրջը։
 
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։