Մերիխ Դեմիրալը որակազրկվել է ՈՒԵՖԱ-ի կողմից երկու խաղով
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի հավաքականի պաշտպան Մերիխ Դեմիրալը որակազրկվել է երկու խաղով բոլոր ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում՝ «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական ժեստը ցույց տալու համար, հաղորդում է BILD-ը։
Այսպիսով, նա բաց կթողնի քառորդ եզրափակիչ հանդիպումը Նիդերլանդների դեմ, ինչպես նաև հնարավոր կիսաեզրափակիչը։
Մերիխ Դեմիրալը «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական կազմակերպության ժեստը ցույց է տվել Գերմանիայում անցկացվող ԵՎՐՈ-2024-ի 1/8 եզրափակչում Ավստրիայի դեմ խաղում խփած գոլի տոնակատարության ժամանակ։
«Գորշ գայլեր» կազմակերպությունը հայտնի է իր ծայրահեղ ազգայնական գաղափարախոսությամբ և տարբեր ծայրահեղական գործողությունների հետ կապերով։ Դեմիրալի ցույց տված ժեստը հաճախ ասոցացվում է այս կազմակերպության հետ և սովորաբար օգտագործվում է ահաբեկչության, սպանությունների և այլ բռնի գործողությունների խրախուսման դեպքերում՝ ուղղված քրդերի, հայերի, ասորիների, հույների և այլոց դեմ