Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նգն
A A
Հասարակություն

Կապան քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ կամրջից նետվելով Ողջի գետը

Հուլիսի 4-ին, ժամը 12:31-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ կամրջից նետվելով Ողջի գետը:
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տեղի ուժերի հետ միասին կանխել են Վ. Հ.-ի (ծնված 1959 թ.) ինքնասպանության փորձը: