Բացել լրահոսը Փակել լրահոսը
45
A A
Սպորտ Հասարակություն

Ֆուտբոլի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստներ ազատվեցին զինծառայությունից

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում որոշեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Հրաչիկ Գևորգյանին և Մարկ Գրիգորյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականների (մինչև 19 տարեկաններ, մինչև 21 տարեկաններ, ազգային հավաքական) կազմերում հանդես գալու  նպատակով Հայաստան են հրավիրվել Հրաչիկ Գևորգյանը, Մարկ Գրիգորյանը:

Վերը նշված մարզիկները հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում (մինչ այդ հանդես են եկել մինչև 19 տարեկանների և մինչև 21 տարեկանների հավաքականների կազմերում), մասնակցելու  են  ֆուտբոլի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքներին  և միջազգային մրցումներին:

Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել նշված մարզիկներին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: