Բացել լրահոսը Փակել լրահոսը
897
A A
Հասարակություն

Մաստարայի և Լանջիկի տրանսպորտային հանգույցներում գործարկվել է արտաքին լուսավորության համակարգը

Ճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքների շրջանակներում Մ-1 միջպետական ճանապարհի Մաստարայի և Լանջիկի տրանսպորտային հանգույցներում գործարկվել է արտաքին լուսավորության համակարգը։ Հայտնում է ճանապարհային դեպարտամենտը։
 
Առաջիկա օրերին կգործարկվի նաև Մ-6 միջպետական ճանապարհի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածի արտաքին լուսավորությունը։