Բացել լրահոսը Փակել լրահոսը
6_59
A A
Հասարակություն

Թուրքիայում Հայոց ցեղասպանություն տերմինն օգտագործելու համար դատապարտված լրագրողներն արդարացվել են

Ermenihaber

Թուրքիայում արդարացվել են թուրքական ընդդիմադիր «bianet» լրատվականի կայքում հրապարակված «Հայոց ցեղասպանության մասին համաշխարհային մամուլի գլխագրերը» խորագրով գրքի ծանոթագրության համահեղինակներ Էլիֆ Աքգյուլ և Հալուք Քալաֆաթը։ 

Լրագրողները մինչև ձերբակալությունը թեմայի շուրջ լուրեր էին հրապարակում և աշխատում «bianet»-ում: Այդ լուրերի պատճառով էլ նրանց նկատմամբ «Թուրք ազգի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու» մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել: 

Լրագրողները 2015-ին, 2018-ին և 2019-ին հրապարակված ընդհանուր առմամբ  6 լուրում օգտագործված բառապաշարի համար էին մեղադրվել: 

Նշվում է, որ հուլիսի 2-ին տեղի ունեցած լսումներում, որտեղ և արդարացվել են լրագրողները, Աքգյուլն ասել է, որ ինքը դատարանում է պարզապես մի գրքի ծանոթագրություն գրելու համար: 

«Մեղադրականում չէր գրվում, թե որ արտահայտություններն ում դեմ էին վիրավորական տարր պարունակում: Եզրակացությունում ևս չի գրվում: Արդեն, ըստ էության, դատախազի եզրակացությունը կրկնում է մեղադրականը: 

Եթե այն դատախազը, ում այստեղ հասկացել եմ, վեր կենա ու հրաժարվի ասելուց, թե իրեն, որ արտահայտությունն է վիրավորել, կամ այդ արտահայտությունը հանցանք չի պարունակում, կամ էլ նա ազնվորեն չի արտահայտում դատախազի իրավական տեսակետը: 

Մենք այստեղ պաշտպանություն կազմակերպեցինք, մտածելով, թե դատախազը կարող է վիրավորվել Հայոց ցեղասպանություն արտահայտությունից, սակայն գուցե դատավորը ևս շաղկապների հետ կապված խնդիր ունի: 

Գուցե նաև մեղք է համարվել իմ «և» շաղկապի օգտագործումը: Իմանալ չենք կարողանում: Բայց որպես արդյունք՝ ոչ շաղկապ օգտագործելս է մեղք, ոչ թարգմանություն անելս, ոչ էլ Հայոց ցեղասպանություն ասելս»,-եզրափակել է նա: