Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ժաննա Ալեքսանյան
A A
Հասարակություն

Իրավապաշտպան. 3 զինվորի մահ 18 օրում

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն արձագանքել է ԶՈւ-ում զինծառայողի մահվանն  ու գրել.

«ՊՆ-ն այսօր հաղորդել է հերթական զինծառայողի  մահվան գույժը։ Պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանը 21 տարեկան էր, տան ավագ որդին, հայր չուներ։ 3 զինվորի մահ 18 օրում։

Ոչ մի փոփոխություն բանակում, զինվորները շարունակում են կյանքից զրկվել խաղաղ պայմաններում։ Մոտ մեկ շաբաթ առաջ մահացած զինծառայող Դավիթ Ներսիսյանը ըստ ՊՆ-ի հաղորդագրության, մահացել է 20 րոպեի ընթացքում։ Շարքում կանգնած ինքնազգացողությունը վատացել է և 20 րոպե հետո մահացել։ Խայտառակ հաղորդագրություն։ ՊՆ-ն սուրբ է և արդար, հատկապես Պապիկյանի օրերում։

Զոհվածների ընտանիքներին ստիպում են լռել զինկոմիսարիատների խիստ հսկողության ներքո, իսկ եթե մեկը ձայն հանի,  վարչապետի  և Պնախարարի մակարդակով հրապարակային մեղադրանք սպառնալիք է իջեցվում  ընտանիքի հասցեին։

Հիշեք ձնարբուքից մահացած զինվորի դեպքը։

Դեռ զինվորին հողին չհանձնած ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ Ազգային ժողովի ամբիոնից։ Ոչ պատասխանատվություն , ոչ էլ սովորական մարդկային կարեկցանք։ Պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար»։