Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմավիր ՔԿՀ
A A
Հասարակություն

«Արմավիր» ՔԿՀ-ում 1 օրում մաhացել են կալանավnրն ու դատապարտյալը

ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություններ» (հանկարծամահություններ) հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, հայտնում է shamshyan.com-ը:

Աղբյուրի տվյալներով՝ հուլիսի 1-ին՝ ժամը 01։45-ի սահմաններում «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Արմավիր» քրեկատարողական հիմնարկից «թոքի այտուց, կարտիոգեն շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու, ով վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ 57-ամյա Հովհաննես Կ․-ն է, ով հունիսի 30-ին ժամը 22։30-ի սահմաններում Արմավիրի բանտում ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչից հետո նրան տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։

Նույն օրը ժամը 11։40-ի սահմաններում դարձյալ «Էջմիածին» բժշկական կենտրոնից հայտնել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ ժամը 08։20-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից «սեպտիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։ Պարզվել է, որ մահացածը «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր, 59-ամյա Գագիկ Հ․-ն է, ում ինքնազգացողությունը հունիսի 30-ին ժամը 22։10-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել է, ինչից հետո նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Էջմիածին» ԲԿ, որտեղ էլ մահացել է։

Արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։