Բացել լրահոսը Փակել լրահոսը
Այրվել է ավտոմեքենա (1)
A A
Պաշտոնական

Այրվել է ավտոմեքենա

 Հուլիսի 2-ին, ժամը 19:11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պտղավան գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոյեմբերյան-Պտղավան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին, մարվել՝ 20:30-ին: Այրվել է ավտոմեքենան։