A
A
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Թբիլիսիում։
Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հայտնում է ԱԳՆ-ն։
Վրաստանի ԱԳՆ-ում կկայանա նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։