Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերոնք 3 մեդալ նվաճեցին Թբիլիսիում

Սպորտ
3d77a89626fb805f9d52097b250dcc64

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած ըմբշամարտի 2-րդ Ոսկե Մեծ մրցանակի մրցաշարում Հայաստանի ըմբիշները նվաճեցին երեք մեդալ: Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը միայն եզրափակիչում զիջեց իր մրցակցին եւ արժանացավ արծաթե մեդալի:

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Հարություն Հարությունյանը (55 կգ քաշային կարգ) եւ Ալեքսան Միքայելյանը (60 կգ) պարտություն կրեցին կիսաեզրափակիչ մարտերում եւ բավարարվեցին բրոնզե մեդալներով: Նշենք, որ մեր երկու հավաքականները այս մրցաշարին մասնակցեցին ոչ հիմնական կազմով:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն այժմ պատրաստվում է հունիսի 16-19-ը ուկրաինական Մարիուպոլում ամեն տարի անցկացվող միջազգային մրցաշարին: Մեր թիմից այդ մրցումներում հանդես կգան Վահան Ջուհարյանը, Արթուր Մկրտչյանը (երկուսն էլ 60 կգ քաշային կարգ), Սասուն Ղամբարյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Հովհաննես Վարդերեսյանը, Արամ Ադիկյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (74 կգ) եւ Յուրի Պատրիկեեւը (120 կգ):