![Կառավարություն Կառավարություն](/static/articles/46/18/88/l-lKRcC0QCWQ.jpg)
A
A
Սահմանազատման հանձնաժողովները նախագծով են փոխանակվել․ փոխվարչապետի գրասենյակ
Աջակցիր «Ա1+»-ինՀամապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ Հանձնաժողովներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքներ:
2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ:
Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով:
Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը:
Այդ մասին հայտնում են Կառավարությունից։