Բացել լրահոսը Փակել լրահոսը
449394329_785985313723341_6173469381093767033_n
A A
Պաշտոնական

Ամառն առանց կարմրուկի

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

Ամառային արձակուրդներ են. սա նշանակում է՝ ճամբարներ, ճամփորդություններ կամ ընտանեկան հավաքներ:
 
Համոզվե՛ք, որ ձեր երեխան և դուք պաշտպանված եք խիստ վարակիչ հիվանդություններով վարակվելուց, հատկապես` կարմրուկով, որի դեպքերը շարունակում են գրանցվել ինչպես այլ երկրներում, այնպես էլ՝ Հայաստանում:
Կարմրուկի դեմ երկու դեղաչափով պատվաստումն անհրաժեշտ է ստանալ օրացույցով սահմանված ժամկետներում:
 
Իսկ նրանք, ովքեր պատվաստված չեն կամ թերի են պատվաստված կարմրուկի դեմ, ինչպես նաև նախկինում չեն հիվանդացել, խորհուրդ է տրվում դիմել ձեր բժշկին և կազմակերպել պատվաստումները:
 
🖇Կարմրուկի դեմ երկու դեղաչափով պատվաստված անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ, որը պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: