Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական

Ռուսաստանում ՀՀ դեսպանն այցելել է Բելգորոդում ավերված բնակելի շենքի վայրը

Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Բելգորոդում հրետակոծությունից ավերված բնակելի շենքի վայրը:

«Սա միայն տուժած տասնյակ մարդկանց վշտի վայր չէ, սա հոգեբանական ազդեցություն ունի ամբողջ քաղաքի վրա: Այստեղ մեկ զգացողություն ես ապրում՝ կարեկցանք, այս վշտի ամբողջ մասշտաբի ըմբռնում և, բնականաբար, ցանկություն, որ այն արագ ավարտվի»,- ասել է ՀՀ դեսպանը։