Բացել լրահոսը Փակել լրահոսը
65
A A
Հասարակություն

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

89 տարեկան հասակում մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը։

Այդ մասին հայտնում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը։

Անահիտ Չարենցը զբաղվել է հոր՝ Եղիշե Չարենցի ձեռագրերի ուսումնասիրմամբ և վերծանմամբ։ 1978 թվականին հրատարակել է «Չարենցի ձեռագրերի աշխարհում» աշխատությունը, 1983 թվականին՝ «Անտիպ և չհավաքված երկեր» գիրքը։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման գործում մեծ ներդրում են ունեցել Արփենիկ և Անահիտ Չարենցները։

Ցավակցություն ենք  հայտնում Չարենց ընտանիքին, մտերիմներին, չարենցասեր հանրույթին՝ մեծ կորստի համար։