Բացել լրահոսը Փակել լրահոսը
52
A A
Հասարակություն

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 28-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները։

Զրուցակիցները քննարկել են ներկայումս մեր երկրում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին առնչվող հարցեր։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:

Անահիտ Մանասյանը ընդգծել է նաև ոստիկանության բարեփոխումների կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի արմատավորման տեսանկյունից։

Պաշտպանն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին