A
A
Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Գյումրիում էր
Աջակցիր «Ա1+»-ինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 27-ին աշխատանքային այցով Գյումրիում էր:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ հանդիպում է անցկացվել ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման անձնակազմի հետ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, տրվել են աշխատանքի մեթոդաբանությունը կատարելագործելուն ուղղված հանձնարարականներ:
Անահիտ Մանասյանը շրջել է հաստատությունների տարածքով, ուսումնասիրել շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, այդ թվում՝ խոհանոցները, ննջասենյակները, սանհանգույցները, ծանոթացել խնամք ստացող երեխաների առօրյային, կրթական ու զարգացման ծրագրերին։
Քննարկվել են երեխաների կրթության, հանգստի, ժամանցի, շենքային պայմանների բարելավման, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների, այլ իրավունքների ապահովման և դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր: