Բեռլինում քննարկել են ՀՀ-ի տնտեսական դիվերսիֆիկացիայի եւ դիմակայունության ամրապնդման հարցերը
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները Բեռլինում քննարկել են ՀՀ-ի տնտեսական դիվերսիֆիկացիայի եւ դիմակայունության ամրապնդման հարցերը
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները հունիսի 27-ին Բեռլինում աշխատանքային նախաճաշի շուրջ քննարկում են ունեցել ԳԴՀ Բունդեսթագի «Ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանի, ինչպես նաեւ ֆորումի այլ անդամների հետ:
Հանդիպմանը ներկա էին «Սոցիալ-դեմոկրատական» խմբակցությունից Յոհաննես Շրափսը, Կարամբա Դիաբին, «Քրիստոնեա-դեմոկրատական» խմբակցությունից Կնուտ Աբրահամը, «Կանաչներ» խմբակցությունից Տաբեա Ռոյսները եւ այլք:
Քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հանդիպման առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի եւ դիմակայունության ամրապնդման հարցերը