Բացել լրահոսը Փակել լրահոսը
158461889_971597136945664_5462071575350807999_n-1024x683
A A
Պաշտոնական

Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արամ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արամ Խաչատրյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք` Արամ Խաչատրյանը զբաղեցնում էր Լոռու մարզպետի պաշտոնը։