Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Զարգացման ֆրանսիական գործակալության Եվրասիայի տարածաշրջանային տնօրենին
Աջակցիր «Ա1+»-ինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Զարգացման ֆրանսիական գործակալության Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորած պատվիրակությանը:
Փոխվարչապետը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ բազմաոլորտ համագործակցության հետագա ընդլայնման և խորացման գործընթացում Զարգացման ֆրանսիական գործակալության դերակատարումը:
Մասնավորապես կարևորվել է ԶՖԳ միջոցով ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին ցուցաբերված աջակցությունը՝ ինչպես քաղաքականության վրա հիմնված բյուջետային, այնպես էլ տեխնիկական աջակցության ծրագրերի միջոցով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների և այլ ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին: