Բացել լրահոսը Փակել լրահոսը
445
A A
Հասարակություն

Հրդեհ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում

Սույն թվականի հունիսի 25-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ ահազանգ է ստացվել, որ ՊՈԱԿ-ի Մարտունու տեղամասի 4-րդ պահաբաժնում բռնկվել է հրդեհ։
Դեպքի վայրում ազգային պարկի, Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների և ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրարարների կողմից իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Հայտնում է ՇՄ նախարարությունը։
 
Բռնկված հրդեհի հետևանքով այրվել են մոտ 2000 քմ եղեգնուտ և չիչխանի ճյուղեր։
❗️ Հարգելի քաղաքացիներ, բարձր ջերմաստիճանը իր հետ բերում է հրդեհների առաջացման ռիսկեր։
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։
Հիշեցնում ենք, որ անտառային և բուսածածկ տարածքներում արգելվում է.
❌ Կրակ վառել
❌Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել
❌Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել
❌Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ: