Բացել լրահոսը Փակել լրահոսը
dsc_0007-e1677762715431.jpg
A A
Պաշտոնական

Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում սպասվում են ջրի ելքերի զգալի մեծացումներ

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․
 
Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ:
 
Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն հորդառատ։
Կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հունիսի 26-ի երեկոյան և լույս 27-ի գիշերը սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացումներ՝ հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ։