Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2024_06_25_15_47_14.thumb
A A
Քաղաքականություն

Դադարել են Վիգեն Քոչարյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները

Այսօր դադարել են Վիգեն Քոչարյանի Բարձրագույն դատական  խորհրդի անդամի լիազորությունները` պաշտոնավարման սահմանադրական ժամկետը լրանալու հիմքով։ Այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։ 

«Հատկանշական է, որ Վիգեն Քոչարյանը ԲԴԽ առաջին գիտնական անդամն է, ով պաշտոնավարել է սահմանադրական 5 տարվա ժամկետն ամբողջությամբ:

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Քոչարյանին իր կատարած բարեխիղճ և   սրտացավ աշխատանքի,  ինչպես նաև դատական համակարգում ներդրված  մեծ ավանդի համար»,- նշում են Դատական իշխանությունից։